-
06.02.2021|
13:17
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ, հայտնում է ԱԳՆ-ն: Արա Այվազյանն ու Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու դինամիկան պահպանելու ուղղությամբ:
-
06.02.2021|
13:15
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
-
05.02.2021|
21:27
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին: Միրզոյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը:
-
05.02.2021|
13:50
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղըզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:
-
04.02.2021|
14:14
Արցախի ՊՆ նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
-
04.02.2021|
13:46
ՌԴ-ն և ԱՄՆ-ը 5 տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը:
-
28.01.2021|
21:19
ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով։
-
28.01.2021|
21:08
Ռուսական կողմի միջնորդությամբ, Հայաստանի ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի՝ հայտնում է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
-
28.01.2021|
13:32
Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:
-
28.01.2021|
13:31
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: